Պաշտպան Դավիդ Լուիզը կշարունակի հանդես գալ Լոնդոնի «Արսենալում»:
Press Association-ի լրագրող Մարկ Ման-Բրայանսը հայտնում է, որ բրազիլացին նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ:
Սպասվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի Լուիզի՝ նոր պայմանագիր կնքելու մասին:
33-ամյա Լուիզը 2019 թվականի ամառվանից է հանդես գալիս «Արսենալում»: