Հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը հեռացավ Մյունխենի «Բավարիայից» և ազատ գործակալի կագրավիճակ ձեռք բերեց։ Այս մասին հայտնում է «կարմիրների» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Բլինդը «Բավարիա» էր տեղափոխվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում հոլանդացին թիմի կազմում հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ֆուտբոլիստի պայմանավորվածությունը մյունխենյան ակումբի հետ հաշվարկվել է մինչև այս տարվա հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 6 միլիոն եվրո։
Հավելենք, որ «Բավարիան» հրաժեշտ է տվել նաև պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին, որը 2022/2023 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է մյունխենյան թիմի կազմում վարձակալության պայմանագրով։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: