Սեգունդայում հանդես եկող «Դեպորտիվոն» չի կարողացել պահպանել տեղը նշանակությամբ 2-րդ լիգայում: Լա Կորունյան ներկայացնող ակումբը հաջորդ տարի հանդես կգա իսպանական 3-րդ դիվիզիոնում:
Չնայած նրան, որ 42-րդ տուրի՝ «Ֆուենլաբչադայի» դեմ հանդիպումը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով, թիմը այլևս հնարավորություն չունի դուրս գալ 19-րդ հորիզոնական, որպեսի պահպանի տեղը Սեգունդայում:
Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում Լա լիգայում հանդես կգան «Հուեսկան» և «Կադիսը»: