Միլանի «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ամենայն հավանականությամբ, 34-ամյա ուրուգվայցին կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-լիգայում, հայտնում է Tuttosport-ը:
Այս պահին Գոդինի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 8 մլն եվրո է գնահատվում: Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցարջանում Դիեգոն «Ինտերին» բոլոր մրցաշարերում 25 խաղում է օգնել: Պաշտպանն իր ակտիվում 1 գոլային փոխանցում է գրանցել:
Հիշեցնենք՝ Գոդինը «Ինտերին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով՝ անցած ամառ: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում», «Վիլյառեալում», «Նասյոնալում» և «Սերոյում»: