Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է Լոնդոնում ընթացող ATP-ի ամփոփիչ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում սերբ Նովակ Ջոկովիչի հետ հանդիպման մասին: Մրցումների մեկնարկին Տիմն առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, իսկ Ջոկովիչը՝ իտալացի Մատեո Բերետինիի:
«Կարծում եմ՝ այժմ Ջոկովիչն աշխարհի լավագույն թենիսիստն է։ Նա դա ապացուցեց Փարիզում, որտեղ հեշտությամբ հաղթեց տիտղոսը, ցույց չտալով լավագույն խաղը: Այժմ Նովակի հետ խաղն ամենամեծ փորձությունն է», — Տիմի խոսքը մեջբերում է տուրի պաշտոնական կայքը։
ATP-ի ամփոփիչ առաջնության գործող հաղթողը Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևն է: Նախորդ տարվա եզրափակչում համբուրգցի թենիսիստը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր Ջոկովիչին: