Մարտի 27-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Ֆուտզալի 2021-2022 Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ և 3-րդ տեղի համար երկրորդ հանդիպումները:
Եզրափակիչ երկրորդ խաղում «Երևան ՖԱ»-ն 6:2 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Առաջին խաղում «Երևան ՖԱ»-ն 9 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: