Կիսապաշտպան Էդեն Ազարը 2019 թվականի Բելգիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է հավաքականի Twitter-յան պաշտոնական էջը։
Անցնող տարում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը, ով տարվա առաջին հատվածը անցկացրել է «Չելսիում», ազգային թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Բելգիան ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի իր ենթախմբում առաջին տեղն է զբաղեցրել ու եզրափակիչ փուլում մրցակիցներ է ստացել Ռուսաստանին, Դանիային ու Ֆինլանդիային։