Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ հանդիպման (0-2) մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Բարդ հանդիպում ստացվեց: Պետք է նշել, որ մրցակիցն ավելի որոկյալ հանդիպում անցկացրեց:
Չկարողացանք ցուցադրել մեր լավագույն որակներն, ինչը շատ է տխրեցնում մեզ:
«Սևիլյան» այսօր «խժռեց» մեզ»,- ասել է Ջեկոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: