«Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վան դեր Սարն իր պարտականությունները կփոխանցի խորհրդի իր գործընկեր անդամներին 2023 թվականի հունիսի 1-ին։ Դիտորդ խորհուրդը նրան խնդրել է պաշտոնավարել մինչև օգոստոսի 1-ը:
«Շուրջ 11 տարի տնօրենների խորհրդում աշխատելուց հետո ես որոշում եմ կայացրել ավարտել աշխատանքս: Միասին մենք մի քանի հրաշալի պահեր ունեցանք, բայց այդ շրջանը նաև անհավանական բարդ էր։ Ես շատ երախտապարտ եմ այն մարդկանց, ում հետ հանդիպել և աշխատել եմ «Այաքսում» իմ կարիերայի երկրորդ փուլում, և այն, ինչի մենք հասել և անցել ենք միասին: Ես կարիք եմ զգում մի փոքր հեռանալու, մի փոքր հանգստանալու և այլ գործերով զբաղվելու։ Լավ չէ շուտով որոշումներ կայացնել այս հրաշալի ակումբի ապագայի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ես որոշեցի թոշակի անցնել»,- ասել է վան դեր Սարը՝ մեկնաբանելով հեռանալու իր որոշումը։
Վան դեր Սարը «Այաքսի» տնօրենների խորհրդում է 2012 թվականի նոյեմբերից։ 2016 թվականի նոյեմբերից նախկին դարպասապահը դարձել է ակումբի գործադիր տնօրենը։ Նրա պայմանագիրը «Այաքսի» հետ հաշվարկված էր մինչև 2025 թվականի հունիսը։