Շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը ճանաչվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը երեք սեթում առավելության է հասել Ստեն Վավրինկայի նկատմամբ3-6, 6-4, 6-4 հաշվով։ Սա Մարեյի առաջին տիտղոսն է այն բանից հետո, ինչ նա ենթարկվել էր ազդրի ծանրագույն վիրահատության, ինչից հետո հնարավոր է ավարտեր կարիերան։
2019-ի հունվարին Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո Մարեյը վիրահատվել էր։ Մինչ այդ նա նշել էր, որ հնարավոր է ավարտի կարիերան։ Ամռանը նա վերադարձել էր Queens Club մրցաշարում՝ զուգախաղում խաղալով ու տիտղոսը նվաճելով Ֆելիսիանո Լոպեսի հետ։ Օգոստոսին Ցինցինատիում Մարեյը սկսեց խաղալ նաև մենախաղով։
Այսօր մեկնարկում է Բազելի ATP 500 շարքի մրցաշարը, որի առաջին համարն է Ռոջեր Ֆեդերերը։