Օլիմպավանում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին արդեն արդեն մի քանի օր է՝ միացել է նաև Բուլղարիայի ընտրանին: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել հայրենիք: Հավելենք ,որ նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին ՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ հավաքականը նախապատրաստվում է առաջիկա խոշոր ստուգատեսներին. մասնակցություն փետրվարի 24-28-ը Կիեւում կայանալիք միջազգային, ապա ՝ Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: