«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին գլխավորել է Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականը և կնախապատրաստի թիմին 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը միաձայն հաստատել է նախկին հարձակվողի նշանակումը Ֆրանսիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Թիերի Անրին պետք է կազմի իր առաջին խաղացողների ցուցակը 10 օրից՝ 2002 թվականի ծնված սերնդի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար:
46-ամյա Անրին մեծահասակների Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 123 հանդիպում, որոնցում դարձել է 51 գոլի հեղինակ։ Մարզչական կարիերայի ընթացքում Թիերին աշխատել է «Մոնակոյում» և «Մոնրեալում»՝ որպես գլխավոր մարզիչ, ինչպես նաև երկար ժամանակ եղել է Բելգիայի հավաքականի մարզչի օգնականը։