Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի մեկնարկային խաղում Թուրքիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցել է Իտալիայի ընտրանու հետ և 0-3 հաշվով պարտություն է կրել։
ESPN Stats & Info թվիթերյան էջը հայտնում է, որ Թուրքիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային բոլոր 5 խաղերում պարտվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիան Եվրո-ի մեկնարկային խաղերի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Իտալիան նաև 8-րդ անգամ է հաղթել Թուրքիային անձնական դիմակայություններում՝ անցկացրած 12 խաղում չկրելով ոչ մի պարտություն։