Ավարտվեցին «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները. ստանալով ձայների մեծամասնությունը՝ այդ պաշտոնում ընտրվեց 58-ամյա իսպանացի փաստաբան,կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան:
Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը:
«Բարսելոնայի» նախագահի ընտրություններին մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան: Իրենց թեկնածությունն ավելի վաղ չեղարկել էին Էմիլի Ռուսոն և Աուգուստի Բենեդիտոն, ընդ որում Ռուսոն նախագահի ընտրություններն անվանել էր «կեղտոտ պայքար»:
Հիշեցնենք՝ ի սկզբանե նախագահի ընտրությունները նախատեսված էին հունվարի 24-ին, բայց այն հետաձգվեց, քանի որ Կատալոնիայի իշխանություններն ակումբին հայտնել էին, որ համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս թեկնածուներին ազատ տեղաշարժվել Կատալոնիայի տարածքում և իրականացնել քարոզարշավը:
Անցած տարվա աշնանը Խոսեպ Մարիա Բարտոմեուն հեռացվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից: