«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է 2010 թվականի ամռանը «Ինտերից» «Ռեալ» հեռանալու իր որոշման մասին՝ խոստովանելով, որ վախենում էր վերադառնալ Միլան՝ իրեն պատած էմոցիաների պատճառով։
«Ես միշտ շատ ազնիվ եմ ուրիշների և ինքս ինձ հետ: «Ինտերում» իմ առաջին մրցաշրջանից հետո կարող էի տեղափոխվել «Ռեալ», բայց որոշեցի երկարաձգել պայմանագիրս ևս մեկ տարով։ Ես անհավանական հարաբերություններ ունեի ոչ միայն նախագահի, այլև նրա ընտանիքի հետ։
Առաջին մրցաշրջանի վերջում ես տուն եկա Մորատիի մոտ, և մենք պայմանավորվեցինք, որ կմնամ ևս մեկ տարի։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակը կամ պարտությունը չէր, որ որոշեց իմ ճակատագիրը, ես արդեն գիտեի, թե ինչ եմ անելու հետո, ցանկանում էի տեղափոխվել «Ռեալ»։
Երբ այս հնարավորությունը հայտնվեց երկրորդ անգամ, ես ուզում էի հեռանալ։ Իմ կարիերայում մի պահ եկավ, երբ ես ինքս ինձ ասացի, որ պետք է դա անեմ:
Բացի Չեմպիոնների լիգայի համար պայքարելուց, իմ գլխավոր խնդիրը միշտ եղել է առաջնությունում։ Այս առումով ինձ ավելի հարմար կլիներ մնալ «Ինտերում», քան մրցել «Բարսելոնայի» հետ: Ես ևս մեկ հեշտ սկուդետտո կնվաճեի, մենք կդառնայինք աշխարհի ակումբային չեմպիոն, բայց դա ինձ համար ոչինչ չէր նշանակի։
Ամենախելացի խաղացողներն արդեն գիտեին, թե ինչ որոշում կկայացնեմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո ես չվերադարձա Միլան, քանի որ վախենում էի, որ զգացմունքներս կտիրեն, և ես այլևս երբեք չեմ գնա «Ռեալ»։ Ես հրաժարվեցի «Ռեալի» հետ պայմանագիր կնքել «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղից առաջ, բայց էմոցիաներիս պատճառով վախենում էի վերադառնալ Միլան»,- ասել է Մոուրինյոն Sky Sports Italia-ին տված հարցազրույցում։