«Կալյարիի» նախագահ Տոմազո Ջուլինին քննադատել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորային, ով պահանջել էր դադարեցնել Ա Սերիայի խաղարկությունը կորոնավիրուսի տարածման պատճառով.
«Նախարարը խաղերի անվճար հեռարձակման խնդրանքից անցավ առաջնության դադարի խնդրանքին:
Բացի այդ հրաման է տրվել, ըստ որի ՝ մենք պետք է խաղեր անցկացնենք առանց հանդիսականների: Իտալիային պետք է խաղաղություն, այլ ոչ պոպուլիստական կարգախոսներ»,- գրել է Ջուլինին իր Twitter-ում։