Այս պահին ընթանում է NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում Լոս Անջելես Լեյքերսն իր հարկի տակ հյուրընկալել է Օկլահոմային։
«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն այդ խաղում արդեն վաստակել է 38388 միավոր կարիերայի ընթացքում։
Դա նոր ռեկորդ է NBA-ի առաջնության պատմության մեջ։
Այս ցուցանիշով Լեբրոնը շրջանցեց լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարին, որն իր ակտիվում ուներ 38387 միավոր NBA-ում։