«Լեգանեսի» գործադիր տնօրեն Մարտին Օրտեգան հանդես է եկել հայտարարությամբ ՝ հարձակվող Մարտին Բրայթվայթի «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ:
«Կատալոնացիներին թույլատրվեց ձեռք բերել խաղացողին Դեմբելեի վնասվածքի պատճառով, նրանք ակտիվացրին Մարտինի փոխհատուցման մասին կետը: Մենք չէինք պատրաստվում որևէ բանակցություն վարել «Բարսելոնայի» հետ: Հսկայական վնաս է հասցվել մեզ: Մենք չենք կարող ընդունել, որ մի ակումբ կարող է մեկ այլ ակումբի խաղացող ձեռք բերել միակողմանիորեն:
Ներկայիս կանոններն ու կանոնակարգերը անարդար են, և մենք ամենուրեք կաղաղակենք ենք դրա մասին, դրանք հակասում են ակումբների միջև հավասարության սկզբունքին: Լեգանեսը իրեն տուժող կողմ է համարում: Մենք միայն հաջողություն ենք մաղթում Բրայթվայթին, նա գործել է ինչպես պրոֆեսիոնալ»,- մեջբերում է Օրտեգային ակումբի մամուլի ծառայությունը: