Անգլիայի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Լեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոնին» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Նշենք՝ հանդիպման 14-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն են ստացել, որից, սակայն, չեն կարողացել օգտվել: «Լեսթերի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց, բայց Նիլ Մոպենի իրացրած հարվածից հետո «աղվեսների» դարպասապահ Կասպեր Շմեյխելը վստահ է գործել և հետ մղել այն:
Այս խաղի արդյունքում «Լեսթեր Սիթին» իր միավորների թիվն ավելացրել է 1-ով և այժմ 55 միավորով է զբաղեցնում ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
«Լեսթեր Սիթին» 33 միավորով 15-րդ տեղում է: