Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն բաց կթողնի ԱԱ-2022-ում թիմի առաջին խաղը։ Նոյեմբերի 23-ին գերմանացիները կհանդիպեն Ճապոնիային։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին։
«Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնությունում իր առաջին խաղը Ճապոնիայի դեմ կանցկացնի առանց Լերոյ Սանեի»,- ասված է Գերմանիայի հավաքականի հայտարարության մեջ։
E խմբում հանդես են գալիս նաև Կոստա Ռիկան ու Իսպանիան։