Լիխտենշտեյնի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Լիխտենշտեյնի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի ազգային հավաքականին։ Իսկ ամսի 5-ին և 8-ին կմրցեն համապատասխանաբար Ռունինիայի և Հայաստանի ընտրանիների հետ` մրցակիցների հարկի տակ։
Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Կարդացեք նաև՝
Հս․ Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար