ՌՊԼ-ի 22-րդ տուրի խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 1-3 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
Երկաթուղինները հաշիվը բացեցին 34-րդ րոպեին. ինքնագոլ գրանցվեց Սերգեյ Պեսյակովի հաշվին: 38-րդ րոպեին Ռիֆաթ Ժեմալետդինովը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ չորս րոպե անց գոլի հեղինակ դարձավ Կրիխովյակը: Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց մեկ գնդակ խփել. 64-րդ րոպեին Իվլին Պոպովը 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց:
ՌՊԼ-ի րցաշարային աղյուսակում «Լոկոմոտիվը» (41 միավոր) շրջանցեց «Ռոստովին» (38) և «Կրասնոդարին» (41). Յուրի Սյոմինի թիմը երկրորդ տեղում է: