Վանաձորի «Լոռին» հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրենք չեն մասնակցի ՀՖՖ տարեկան հերթական ժողովին, որը նախատեսված է անցկացնել այսօր։
«Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-նախագահ Թովմաս Գրիգորյանի գլխավորությամբ այսօր հանդիպեցին ակումբի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ղեկավար կազմի անդամները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, հնչեցին տեսակետներ, որոնց հիման վրա ուրվագծվեցին հետագա անելիքները։
Ժողովի ընթացքում, ի թիվս տարբեր հարցերի, քննարկվեց նաեւ այսօր կայանալիք` ՀՖՖ Հերթական ժողովին մասնակցելու հարցը։ Ակումբի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ` մասնակցել ՀՖՖ Հերթական ժողովին։ Այս որոշման մասին մանրամասները կներկայացվեն լրացուցիչ»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը կկայանա այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում: