ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Լեոնարդու Ժարդիմին, հայտնում է Footmercato-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժարդիմը կարող է ազատվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե նրան չհաջողվի դրական արդյունքի հասնել Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի ՝ «Լիլի» հետ խաղում:
Բլանը գործազուրկ է 2016 թվականից, երբ հեռացավ ՊՍԺ-ից: Ֆրանսիացի մասնագետն աշխատել է «Բորդոյի» կազմում և նաև մարզել է Ֆրանսիայի հավաքականը:
Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակոն», 17 խաղում վաստակելով 25 միավոր, գտվում է 9-րդ հորիզոնականում: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի այսօր՝ դեկտեմբերի 21-ին: