«Նյուքասլի» դարպասապահ Լորիս Կարիուսը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահը «Նյուքասլին» է միացել 2022 թվականի սեպտեմբերին կարճաժամկետ պայմանագրի հիմքով՝ այն մինչև 2023 թվականի հունիսը երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք՝ Լորիսը 2016 թվականից հանդես է եկել «Լիվերպուլում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է 2022 թվականի ամռանը: 2020/21 մրցաշրջանում նա վարձակալության հիմունքներով հանդես է եկել Բեռլինի «Ունիոնում»:
Ընթացիկ մրցաշրջանում Կարիուսը ԱՊԼ ոչ մի խաղի չի մասնակցել: «Նյուքասլը» մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 38 միավորով: Առաջատարը «Արսենալն» է՝ 47 միավորով: