Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Միլան» տեղափոխությանը, վստահեցնում է Le Bombe di Vlad-ը:
Սերբ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը: «Ռեալն» ու «Միլանը» պետք է համաձայնեցնեն ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասները:
Հաղորդվում էր, որ Յովիչն առաջնային տարբերակ է դարձել «Միլանի» համար: Ֆուտբոլիստն այս պահին վերականգնվում է ոտքի կոտրվածքից հետո:
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել «Այնտրախտից» 60 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Իսպանիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: