Իսպանիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնի (Լա Լիգա) նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին, հայտնում է AS-ը:
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես է կառավարությունը մոտենում կարանտինի խնդրին: Հուսով եմ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ կարող են լինել վիրուսի նոր ալիքներ», — ասել է Տեբասը:
Նա հավելեց, որ եթե մրցաշրջանի վերսկսումը տեղի ունենա հունիսի 12-ին, ապա առաջին և երկրորդ դիվիզիոնների մրցաշարերը կավարտվեն միաժամանակ՝ 35 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Լա Լիգան հայտարարել էր, որ մայիսի 4-ից ակումբները կարող են վերադառնալ մարզումների իրենց մարզաբազաներում: Դրանից հետո «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն ասել էր, որ Իսպանիայում մրցաշրջանը նախատեսվում է վերսկսել հունիսի 20-ին: Reuters-ին տված հարցազրույցում Լա Լիգայի ներկայացուցիչը հերքեց այս տվյալները:
«Ֆուտբոլ վերադառնալու համար հաստատված ամսաթիվ չկա: Մենք կսկսենք վերապատրաստում, այնուհետև կսպասենք կառավարության որոշմանը», — ասել է աղբյուրը:
Մարտին Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի վարակի պանդեմիայի պատճառով: Դադարից առաջ Լա Լիգայում խաղարկվել էր 27 տուր: Առաջնության առաջատարը «Բարսելոնան» է ՝ 58 միավորով, «Ռեալը» 56 միավորով երկրորդն է: Եզրափակում է լավագույն եռյակը «Սևիլյան»․ թիմը ունի 47 միավոր: