«Լաս Պալմասի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ընկերուհու հետ կոնֆլիկտ է ունեցել:
Միջադեպը տեղի է ունեցել Գրան Կանարիա Արենայում կայացած համերգից հետո: Ականատեսների վկայությամբ՝ զույգի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո խաղացողի ընկերուհի Աուրա Ռուիսը փորձել է Խեսեին մեքենայով վրաերթի ենթարկել:
Արդյունքում ֆուտբոլիստը ոտքի վնասվածք է ստացել: Սակայն ավելի ուշ Խեսեն տեղադրել է լուսանկար մարզումից, որտեղ երևում է, որ նա իրեն լավ է զգում:
Աուրա Ռուիզը Instagram-ի մոդել է, ով ունի 615,000 հետևորդ: