«Խիմկին» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի պաշտոնանկության մասին: 44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:
Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իգոր Յուշչենկոն, ով թիմին կնախապատրաստի «Դինամոյի» դեմ ՌՊԼ-ի հաջորդ խաղին:
Բացի այդ, «Խիմկիից» հեռացել է մարզական տնօրեն Սերգեյ Եգորովը, ում հետ ակումբը կողմերի համաձայնությամբ ևս խզել է աշխատանքային պայմանագիրը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իգոր Չերևչենկոն հնարավոր է դառնա «Խիմկիի» նոր գլխավոր մարզիչը: