Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինդեին Զիդանի միջև հարաբերությունները.
«Այս շրջանում Զիդանին բոլորը պետք են, բայց երևում է, որ Զիդանը Բեյլին այդ ցուցակում չի ներառել: Երևում է՝ Բեյլը թքած ունի իր ակումբի վրա: Մարզիչները հասկանում են՝ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ ակումբում, թե՝ ոչ»,-ասել է Վալդանոն:
Գարեթը 2013 թ-ից «Ռեալում» է: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում Բեյլը դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: