«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Խուան Մատան արդեն ժամանել է Ստամբուլ, որպեսզ ավարտին հասցնի «Գալաթասարայ» տեղափոխությունը:
Հաղորդվում է՝ Մատայի պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Իսպանացու տարեկան աշխատավարձի չափը չի հաղորդվում:
34-ամյա Մատան անգլիական ակումբի հետ 4 տիտղոս է նվաճել: Թիմի կազմում անցկացրած 285 խաղում նա դարձել է 51 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Մատան հանդես է եկել նաև Լոնդոնի «Չելսիում», «Վալենսիայում» և «Ռեալում», որի սանն է հանդիսանում: