Իտալական «Կալյարիի» ֆուտբոլիստները հրաժարվել են ապրիլ ամսվա իրենց աշխատավարձերից, տեղեկացնում է Football Italia-ն:
Ակումբի ղեկավարությունը և թիմը եկել են նման համաձայնության, քանի որ կորոնավիրուսի համաճարակը ազդել է «Կալյարիի» ֆինանսական վիճակի վրա:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 9-ին:
Մայիսի 18-ին ակումբներին կթույլատրվի թիմային մարզումներ անցկացնել: