Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է արձան կանգնեցնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին։
Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պատմել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
«Մենք պատրաստվում ենք Մեսսիի արձանը կանգնեցնել «Կամպ Նոուի» մոտ։ Այս որոշումն արդեն համաձայնեցված է»,- ղեկավարի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նա առաջին թիմում խաղացել է 2005-ից 2021 թվականներին։ Անցած ամառ Լիոնելը, որպես ազատ գործակալ, տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ։ Նրա պայմանագիրը փարիզյան գրանդի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։