Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Սուպերլիգայի մասին.
«Կարծում եմ, որ դա կարևոր որոշում էր ողջ ֆուտբոլի համար: Ես տեսնում եմ, որ կան ակումբներ, որոնք այնքան էլ համոզված չեն, բայց հիմա, քանի որ մեր աշխարհը կառավարող մենաշնորհ չի լինելու, ամեն ինչ դրական է ստացվելու։ Միջազգային օրացույցը, որը մեզ անհանգստացնում է, կարող է բարելավվել ակումբների, խաղացողների համար… ի վերջո ժամանակը ցույց կտա, թե ինչն է դրական»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ներկայացվել է առաջիկա Եվրոպայի Սուպերլիգայի ձեւաչափը, ըստ որի՝ դրան կմասնակցեն 64 ակումբներ՝ բաժանված երեք լիգայի։ Լիգաներից յուրաքանչյուրում մրցումները կանցկացվեն երկու փուլով՝ «լիգայի փուլ» և «փլեյ-օֆֆ փուլ»: Նոր մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2025 թվականին։ Սուպերլիգայում այս պահին միայն «Ռեալն» ու «Բարսելոնան» են։