ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին գրում է Marca-ն։
«Յուվենտուսն» ու «Միլանը» նույնպես հավակնում են Նավասին։ Ֆուտբոլիստը կարող է կորցնել տեղը թիմի մեկնարկային կազմում, քանի որ փարիզցիները պատրաստվում են ձեռք բերել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որի պայմանագիրը «Միլանի» հետ ամռանը ավարտվում է։
Հիշեցնենք, որ «Միլանի» երկրպագուները պահանջում են Դոնարումայից երկարաձգել պայմանագիրը։