Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ «Կանայք և սպորտը» թեմայով սեմիմար է անցկացրել Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցած սեմինարին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների և մարզադպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:
Դասախոսել են մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Չատինյանը, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գարեգին Բարսեղյանը, միջազգային կարգի մրցավար Ասյա Սիմոնյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինա Ճշմարիտյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Մեսրոպ Բարբարյանը, դասախոս Աննա Գովելյանը:
Նշվում է, որ բանախոսները սեմինարի ընթացքում քննարկել են տարբեր թեմաներ՝ մանկավարժական գործունեության առանձնահատկությունները կանանց սպորտում, հոգեկան առողջության հիմնահարցերը, կանանց մասնակցության էվոլյուցիան աթլետիկայում, կանանց ծանրամարտի մուտքը Գյումրի և այլն: