«Զենիթի» հարձակվող Մալկոմը անդրադարձել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուն։ Կատալոնացիները 2-8 հաշվով պարտվեցին «Բավարիային»։
«Ընկերների հետ չեմ խոսել։ Հասկանում եմ, որ հիմա լավագույն ժամանակը չէ դա անելու համար։ Ես կենտրոնացած էի մեր խաղի վրա»,-Մալկոմի խոսքն է մեջբերում «Զենիթի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Զենիթը» ՌՊԼ-ի 2-րդ տուրում 2-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»։