Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Մայնցը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն։ 65-րդ րոպեին Լյուդովիկ Աժոկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
8 րոպե անց Լեոնարդո Բարեյրոն առաջ մղեց տանտերերին։ 79-րդ րոպեին «Մայնցի» կազմում գոլի հեղինակ դարձավ Արոն Կարիկոլը։
«Մայնցը» 45 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Բավարիան» 59 միավորով առաջին տեղում է և 2 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
Դորտմունդյան ակումբը կհյուրընյալի «Այնտրախտին»։ Հանդիպման սկիզբը՝ 20։30։