Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Մայքլ Օուենը խոսել է մադրիդյան ակումբի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի հետ հարաբերությունների մասին։
«Մենք ապրում էինք Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների հետ կողք կողքի և երկու անգլիական ընտանիքներ էինք արտասահմանում՝ նույն քաղաքում, բայց իրականում մտերիմ շփում չունեինք։
Հաշվի առնելով, որ և՛ Լուիզան, և՛ Վիկտորյան մեծ մասամբ միայնակ էին և երկուսն էլ փոքր երեխաներին էին խնամում, նրանք ժամանակ առ ժամանակ տեսնում էին միմյանց, երբ մենք մարզվում էինք: Այնուամենայնիվ, այստեղ ավարտվեց մեր բարեկամությունը: Բայց անսպասելի ոչինչ չկար, երբ մենք հայտնվեցինք «Ռեալում», իմ և Դեյվիդի միջև ավելի քիչ ընդհանուր բան կար, քան երբևէ:
Ես հատուկ չէի սիրում թրենդային հագուստ հագնել կամ ընկերական խմբի հետ զվարճանալ: Դեյվիդն ու Վիկտորյան, ընդհակառակը, իսկական գերաստղեր էին։ Նրանք գոյություն ունեին սոցիալական տեսանկյունից բոլորովին այլ ստրատոսֆերայում։ Ես երբեք տպավորություն չեմ ունեցել, որ Դեյվիդի ընկերախմբից»,- գրել է Օուենն իր ինքնակենսագրության մեջ: