Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը՝ իրավունք ստանալով մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը։
Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը: Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Սուքիասյանը: