«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել վեց խաղացողների ծառայություններից։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դարպասապահ Դին Հենդերսոնը («Նոթինգհեմ Ֆորեսթ»), պաշտպաններ Հարի Մագուայերը, Էրիկ Բային, Ալեքս Տելլեսը, ինչպես նաև կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը և հարձակվող Ուութ Վեգորստը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարնլիից», ավելի հավանական է, որ հեռանան մանկունիանցիներից, հայտնում է աղբյուրը։
Անցած մրցաշրջանը Հենդերսոնը վարձավճարով անցկացրել է «Ֆորեստում», Բայիին վարձակալել է «Մարսելը», Տելեսին՝ «Սևիլիան»: Մագուայերը, վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել են 2022/2023 մրցաշրջանում։