The Mirror-ի փոխանցմամբ, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Զինեդին Զիդանին՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու ամենանախընտրելի թեկնածուն է համարվում: Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է 47-ամյա արգենտինացի մասնագետի աշխատանքով:
«Արքայական ակումբը» թիմ կհրավիրի Պոչետինոյին, եթե որոշի բաժանվել Զիդանից:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն FIFA The Best -ի տարվա լավագույն մարզչի հավակնորդների թվում էր, սակայն մրցանակը ստացավ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: