Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին։
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը տարեկան ստանում է 9 միլիոն եվրո։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 7 միլիոն եվրոյով աշխատավարձով երկրորդն է: Եռյակը եզրափակում է «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին, որը վաստակում է տարեկան 4 մլն եվրո։ «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլիի աշխատավարձը կազմում է տարեկան 3․5 մլն եվրո։
12 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակած 22 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Թուրինյան ակումբը կորցրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։