Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Լյուքսեմբուրգում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 6:2, 7:5 հաշվով հաղթելով Ռումինիայի ներկայացուցչուհի Մոնիկա Նիկուլեսկուին:
Խաղը 1 ժամ 39 րոպե է տևել: Մարգարիտան 1 կրկնակի սխալ է թույլ տվել ու 10 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 6-ը:
Նրա մրցակցի ակտիվում չկա ոչ մի էյս, կա 2 կրկնակի սխալ և 3 բրեյք:
226 400 եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մարգարիտան կմրցի կա՛մ Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի, կա՛մ՝ Աննա Բլինկովա (Ռուսաստան) — Կորի Գաուֆ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
Նախորդ տարվա եզրափակչում հաղթել է գերմանուհի Յուլիա Գյորգեսը, որը եզրափակչում հաղթել է շվեյցարացի Բելինդա Բենչիչին 6:4, 7:5 հաշվով: