Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը հրաշալի է հանդես եկել Աբու Դաբիի շախմատի մրցաշարում։
ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվում է շախմատի միջազգային փառատոն։ Մրցաշարի շրջանակում արդեն ավարտվել են արագ ու բլից մրցաշարը:
Գևորգյանը նախ հաղթել է արագ շախմատի մրցաշարում՝ վաստակելով 8,5 միավոր։
Հայ շախմատիստը նույնքան՝ 8,5 միավորով լավագույնն է ճանաչվել նաև բլից մրցաշարում։