ՊՍԺ-ի պաշտպան և ավագ Մարկինյոսը Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Մոնակոյի» հետ խաղից հետո (1-3) դժգոհ է մնացել թիմակից Պրեսնել Կիմպեմբեի արարքից, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը խաղից հետո խաղացողներին խնդրել է չմոտենալ երկրպագուներին, սակայն Կիմպեմբեն չի ենթարկվել նրան՝ անձամբ ներողություն խնդրելով երկրպագուներից կրած պարտության համար։
Մարկինյոսը կարծում է, որ այս կերպ ֆրանսիացին փորձում է թուլացնել ավագի իր դիրքերը։
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 23 խաղում վաստակել է 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ հինգ միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն խաղում է «Բավարիայի» հետ։ Առաջին խաղում մյունխենցիները հաղթել էին 1-0 հաշվով։