Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վերսկսել է մարզումները Վալդեբեբասում՝ «արքայական» ակումբի մարզաբազայում։
Սա առաջին դեպքն է ծնկի վնասվածքից հետո, երբ Ասենսիոն վերադառնում է Վալդեբեբաս։ Ինչպես գրում է Marca-ն, թունելի վերջում լույս է երևում։ Ասենսիոն օր օրի ավելի է մոտենում իր վերադարձին, սակայն նա դեռ ճանապարհ ունի անցնելու մինչ ամբողջական վերականգնումը։
Հիշեցնենք, որ նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում՝ Միացյալ Նահանգներում հավաքի անցկացման ժամանակ Մարկո Ասենսիոն «Արսենալի» հետ ընկերական խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո ենթարկվել էր վիրահատության։