Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հնարավոր է հեռանա ակումբից։
Marca-ն գրում է․
«Գրեթե 13 տարի է, ինչ Մարսելոն ժամանել է «Բեռնաբեու»։ Նա մեծագույն դերակատարում է ունեցել «Մադրիդի» պատմության մեջ։ Հիմա լավ լինի, թե վատ, թվում է՝ նրա ժամանակը «Ռեալում» ավարտվում է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը»։