Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան 23-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորին նշանակել է թիմի ավագ հաջորդ մրցաշրջանում, հայտնում է Sport.es-ը:
Էդեգորն «Արսենալ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2021 թվականի հունվարին: Սկզբում նա վարձակալությամբ է հանդես եկել լոնդոնյան ակումբի կազմում, հետո՝ նույն տարվա ամռանը, «Արսենալը» ձեռք է բերել նորվեգացու տրանսֆերը 40 մլն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Էդեգորն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մինչ այս «Արսենալի» ավագն Ալեքսանդր Լակազետն էր, որն այս ամառ տեղափոխվեց «Լիոն»:
2021/22 մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով 69 միավոր: Հաղթող է դարձել «Մանչեսթեր Սիթին» 93 միավորով: