Իտալական Ա Սերիայի վերջին տուրում «Միլանը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ատալանտային» ու դարձավ Իտալիայի փոխչեմպիոն: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կեսյեն՝ երկու դեպքում էլ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը:
Այսպիսով, «Միլանը» առաջնությունն ավարտեց 79 միավորով՝ գրավելով 2-րդ տեղը: Միլանյան թիմը մեկական միավորով գերազանցեց «Ատալանտային» ու «Յուվենտուսին», վերջիններս գրավեցին համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ հորիզոնականը:
Այսպիսով, «Միլանը» 7 տարվա դադարից հետո կրկին հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Վերջին անգամ «կարմրասևերը» եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցել էին 2013/14 մրցաշրջանում: